About us

ՄԻ ՔԱՆԻ ԲԱՌ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Apricot tour-ը ընտանեկան ընկերություն է: Մենք մեր հայկական ընտանիքի ամբողջ սերն ու ջերմությունը ներդրել և ստեղծել ենք տուրիստական ընկերություն:

Մեծագույն նվիրումով հիմնված Apricot Tours & Transfers տուրիստական ընկերությունը առաջարկում է ինքնատիպ և ոչ ստանդարտ տուրեր Հայաստանում, Արցախում եւ Վրաստանում: 

Հայաստանը յուրահատուկ հմայք ունի: Պետք է կարողանալ զգալ նրա հնագույն մշակույթը, չքնաղ բնությունը, համեղ խոհանոցը, յուրօրինակ մարդկանց… Մենք մեր հերթին հետաքրքիր առաջարկներով, տուր-փաթեթներով ու ծրագրերով փորձում ենք գրավել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր:

Հայաստանը սեր է: Այդ սիրուց ոգեշնչված է ստեղծվել այս տուրիստական ընկերությունը: Արդեն տարիներ շարունակ ընդունում ու սպասարկում ենք զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից: Տուր-փաթեթներ կազմելիս՝ հաշվի են առնվում յուրաքանչյուր ազգի նախասիրություններն ու հետաքրքրությունները, կրոնական պատկանելիությունը, ինչպես նաև մեր հյուրերի տարիքային առանձնահատկությունները: 

Apricot Tours & Transfers տուրիստական ընկերության այցելուները Հայաստանում անցկացնում են հետաքրքիր, հագեցած ու երջանիկ օրեր՝ տանելով իրենց հետ անմոռանալի ու թանկ հիշողություններ և տպավորություններ: Մեր երկրից զբոսաշրջիկները հեռանում են՝ կրկին վերադառնալու ցանկությամբ: Եվ այստեղ է, որ մեր կարևորագույն առաքելություններից մեկը մենք համարում ենք պատվով կատարված. Հայաստանը հետ է կանչում իր այցելուներին:

Կազմակերպում է և ներքին տուրեր տեղացիների համար՝ հնարավորություն տալով մեր հայրենակիցներին զմայլվել սեփական հայրենիքի հայտնի ու անհայտ անկյուններով:


Apricot Tours & Transfers-ի պրոֆեսիոնալ ու կենսուրախ թիմը պատրաստ է սիրով սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի՝ առաջարկելով ու մատուցելով տուրիստական բոլոր ծառայությունները և բավարարելով հաճախորդների պահանջները: 

Վստահիր Apricot Tours&Transfers-ին և վայելիր լավագույն զգացողություններ:

Ինչո՞ւ մենք

Մենք սիրում ենք լինել առաջինը մեր առաջարկներում և գրավել մարդկանց մեր յուրօրինակությամբ: Գեթ մեկ անգամ մասնակցելով տուրերին՝ դուք դառնում եք այս մեծ ու ջերմ հայկական ընտանիքի անբաժան մասը:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքն ու ցանկությունները, ճկուն ենք մեր առաջարկներում, ներկայացնում ենք ոչ ստանդարտ, չկրկնվող և ինքնատիպ տուր-փաթեթներ՝ յուրաքանչյուրի նախասիրություններին ու հնարավորություններին համապատասխան:
Մենք ապահովում ենք բարձրակարգ և հարմարվետ տրանսպորտային միջոցներով և հմուտ վարորդներով, ովքեր տիրապետում են տուրիստական երթուղիներին և ապահովում են անվտանգ երթևեկություն: Մեր թիմը համալրված է մասնագիտացած և հմուտ գիդերով, ովքեր ունեն լեզուների գերազանց իմացություն, ծանոթ են Հայաստանի անգամ ամենաթաքուն անկյուններին: Նրանց շնորհիվ Ձեր օրը կդառնա հետաքրքիր ու բովանդակալից:
Մենք առաջարկում ենք նաև հյուրանոցային ծառայություններ՝ հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները և հնարավորությունները:
Մեր դրական եւ կենսուրախ թիմի ջանքերի շնորհիվ հաճելի մթնոլորտը եւ ժպիտները ողջ օրվա ընթացքում կուղեկցեն Ձեզ…

Զբոսավարներ

Արմինե Համազասպյան

Արմինե Համազասպյան

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Մելանյա Հակոբյան

Մելանյա Հակոբյան

Արմինե Նիկոլյան

Արմինե Նիկոլյան