ՏՈՒՐԵՐ

Առաջիկա

Ամենամեծ ձնեմարդն ու ամենաճերմակ գյուղը

Սիրենք մեր գյուղերը
Փետրվարի 16-ին դեպի ձնառատ Նոր Սեմյոնովկա՝ հեքիաթային ձմեռը վայելելու եւ ձյան վրա առաջինը մեր ոտնահետքերը թողնելու❄️❄️
Արժեքը՝ 4000դր
✨Սեւանավանք
✨տրանսպորտ
✨ուղեկցորդ
✨գյուղական թեյ՝ տնական գաթայով ու լավաշ-պանրով
Գրանցվեք մեր տուրին երեխաների հետ եւ ստացեք #զեղչ

Տուրեր Հայաստանում

Ներքին տուրեր

Ներքին տուրերը հիանալի հնարավորություն են սեփական հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար: Երբեմն անհրաժեշտ է կտրվել առօրյա հոգսերից և բացահայտել երկրի խորքում թաքնված գանձերը, վայելել հիասքանչ բնությունը: Մեզ հետ անցկացրած տուրերի շնորհիվ հնարավորություն կունենաք նորովի ճանաչելու Հայաստանն ու Արցախը:

Ներգնա տուրեր

Ըստ արժանվույն Հայաստանն ու Արցախը ներկայացնելն ու մատուցելը Apricot Tours&Transfers-ի առաքելություններից մեկն է:

Տուրեր Վրաստանում

Տուրեր Վրաստանում

Հրաշալի հնարավորություն՝ Հայաստանից դուրս գալու, միջավայրը փոխելու, նոր երկիր ու քաղաքներ տեսնելու համար։ Վրաստանը քեզ գրկաբաց կընդունի եւ դրական լիցքեր ու նոր էմոցիաներ կհաղորդի։ Նույնիսկ մեկ օրում կհասցնես բացահայտել կոլորիտային Թբիլիսին։

Ամանորը Թբիլիսիում

Բաց մի թող Ամանորը Թբիլիսիում դիմավորելու եւ անցկացնելու հիանալի հնարավորությունը։ Քաղաքը պատրաստվել է քեզ ընդունելու։
Ամանորին Թբիլիսին փայլում է, լույսերով ողողված քաղաքը տոնդ կվերածի իսկական հեքիաթի։ Դիմավորի՛ր Ամանորը Վրաստանում, կախարդվի՛ր տոնական մթնոլորտով։

Անհատական տուրեր

Անհատական տուրեր

Ցանկությու՞ն ունեք անցկացնել մտերմիկ և ջերմ օր հարազատների ու ընկերների հետ: Անհատական տուրերը հիանալի հնարավորություն են սիրելիներին մեկ վայրում հավաքելու համար: Կազմակերպչական աշխատանքները կարող եք թողնել մեր ընկերությանը: Ձեզ մնում է միայն ընտրել ժամը, օրը, տուրի տեսակը և երթուղին: Մնացածի մասին կհոգանք մենք՝ մինչ Դուք կվայելեք ջերմ և անմոռանալի օրը:

Տոնական տուրեր

Տոնական տուրեր

Տոնի՜ր մեզ հետ․․․

Մենք առաջարկում ենք տոները նշել Հայաստանում ու Արցախում եւ յուրահատուկ ժամանակ անցկացնել։ Վայելի՛ր տոները Apricot Tours& Transfers-ի հետ։

Սիրով ու մեծագույն հաճույքով կազմակերպում ենք տուրեր տոնական օրերին ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Առաջարկները մշակվում են ազգային նախասիրություններից ու հետաքրքրություններից ելնելով։

Էքսկուրսիաներ

Դպրոցական էքսկուրսիաներ

Դպրոցական տարիներն ավելի լեցուն և անմոռանալի են դառնում դպրոցական էքսկուրսիաների շնորհիվ:

Կազմակերպում ենք ճանաչողական, մշակույթային, ժամանցային էքսկուրսիաներ՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու դպրոցականների հետաքրքրությունների շրջանակը: Մեր փորձառու և բանիմաց գիդերը երեխաների օրը կհագեցնեն հետաքրքիր տեղեկություններով, ինտելեկտուալ ու ակտիվ խաղերով, ժամանցային ծրագրերով: Ցանկության դեպքում տրամադրվում է նաև թարմ էկոսնունդ:

Մեր նպատակը

Apricot Tours&Transfers ընկերության գլխավոր նպատակն է յուրովի բացահայտել Հայաստանը զբոսաշրջիկների համար, ներկայացնել նրանց մեր հնագույն մշակույթն ու պատմությունը՝ առաջին քրիստոնեական պետությունից մինչև թավշյա հեղափոխություն:

Ընկերությունը իր բանիմաց և հմուտ թիմի հետ միասին կծանոթացնի հյուրերին Հայաստանի հրաշագեղ բնությանը, համեղ խոհանոցին` այդ ամենը spiced հայկական հյուրասիրությամբ: Այստեղ Դուք կզգաք Հայաստանի յուրահատուկ կախարդանքն ու զորությունը:

Ծառայություններ

Ավիատոմսեր

Մատչելի ավիատոմսեր
աշխարհի բոլոր ուղղություններով

Տրանսպորտ

Բարձրակարգ տրանսպորտային միջոցներ՝
բարձրակարգ սպասարկումով

Գիդ

Պրոֆեսիոնալ գիդ՝ ճամփորդությունն
էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար

Հյուրանոց

Լավագույն հյուրանոցներն ու հյուրատները
Հայաստանում

ԿԱՐԾԻՔՆԵՐ

  • The trip has been very impressive and satisfactory. Compliments for your organization, which is surely a modern and efficient one, and let us know your future programs. Strongly RECOMMENDED!!!

    Thanita Ketkittikhunn
  • I tried this service it was so comfortable, the atmosphere was so nice everything was so organized.. highly recommended !!

    Shoushan Halladjian Zeytountsian
  • Great staff, nice atmosphere and endless smiles :) I recommend these tours to anyone who loves spending nice time with pleasant people

    Avakyan Nano